«ԱրմենՏել»-ի բաժանորդները կարող են անվճար անցում կատարել հետվճարային համակարգին

beeline«ԱրմենՏել» ընկերություն հայտարարում Է «Հաշվարկային համակարգի փոփոխում» ծառայության՝ կանխավճարային համակարգից դեպի  հետվճարային համակարգ անցում սակագնի փոփոխման մասին:

Պահպանելով իրենց հեռախոսահամարն՝ իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են անվճար փոփոխել հաշվարկային համակարգը՝ ընտրելով հետևյալ տարբերակներից մեկը. ընտրել դուր եկած սակագնային փաթեթն ընկերության  հետվճարային համակարգի ընտրանուց, կամ հնարավորության դեպքում, բաժանորդի գործող սակագնային փաթեթի շրջանակում փոխել հաշվարկային համակարգը:

 Նշենք, որ նախկինում «Հաշվարկային համակարգի փոփոխում» ծառայության՝ կանխավճարային համակարգից դեպի  հետվճարային համակարգ անցման սակագինը կազմում էր  500 դրամ: