Apple App Store-ից կատարվող ներբեռնումների թիվն անցել է 60 միլիարդը

itunes_app_storeApp Store-ից ներբեռնված  iOS-հավելվածների թիվը գերազանցել է 60 միլիարդը: Այս մասին հայտարարել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ընկերության մամուլի ասուլիսին:

Հիշեցնենք, որ App Store-ը գործարկվել է 2008թ. և հավելվածներ տեղադրելու միակ պաշտոնական ճանապարհն է Apple-ի սարքեր օգտագործողների համար: Եկամտի 70%-ն Apple-ը տրամադրում է մշակողներին, իսկ մնացածը բաժին է հասնում ընկերությանը: Թիմ Քուքի խոսքով՝ մինչ օրս մշակողները App Store-ի միջոցով աշխատել են 13 միլիարդ դոլար:

Աղբյուրը՝ digit.ru