Google-ը կպաշտպանի կայքերը DDoS հարձակումներից

Google DDOSԱմերիկյան ընկերությունը այսօր ներկայացրել է երեք նոր ծառայություն, որոնք նախագծման փուլում են և շուտով կթողարկվեն:

 Պաշտպանություն DDoS հարձակումներից

Google-ը ծրագիրը անվանել է «Project Shield»: Նրա մեջ ոչ մի նոր տեխնոլոգիա չի օգտագործվելու: Պաշտպանությունը կիրականացվի CloudFlare մեթոդով՝ Google-ը կթաքցնի ձեր ռեսուրսի IP հասցեն և կաշխատի պրոքսիի ու CDN-ի դերում՝ վերացնելով ավելորդ տրաֆիկը: Նոր ծառայությունը փորձելու համար կարող եք գրանցվել այս հղմամբ և մասնակցել բետա թեստավորմանը:

Ապակենտրոնացված F2F պրոքսի

Ծառայության անվանում է ընտրվել «uProxy»-ն:

uProxy-ն կաշխատի հետևյալ կերպ.

1. Դուք պետք է տեղադրեք ձեր զննարկիչում (Chrome, FireFox) համապատասխան հավելվածը

2. Մտնում եք համակարգ, հավանաբար Google-ի ձեր հաշիվով

3. Ընտրում եք ընկերներին, որոնց վստահում եք

Այդքանից հետո ձեր ցանկությամբ, կամ եթե ցանցը որից օգտվում եք ապահով չէ ըստ Google-ի ձեր տրաֆիկը ավտոմատաբար կանցնի ձեր ընկերների համակարգիչներով: Ծրագրի ներկայացման ժամանակ ընկերության ներկայացուցիչը նշեց, որ այն նախատեսված չէ անոնիմ ցանցեր ստեղծելու համար և ավելի նպատակահարմար է դրա համար օգտագործել TOR-ը: Բետա թեստավորման համար կարող եք գրանցվել այստեղ:

DDoS հարձակումների ինտերակտիվ քարտեզ

Սա միակ ծառայությունն է երեքից, որն արդեն լիարժեք աշխատանքի մեջ է: Կարող եք ստուգել նրա աշխատանքը այցելելով՝ www.digitalattackmap.com : Այն նախատեսված է իրական ժամանակով աշխարհում գրանցված տարբեր հարձակումների ցուցադրման համար: Կայքում նաև կա արխիվ, որտեղ պահպանվում են նախկին հարձակումների նկարերը:

Աղբյուր՝ Habrahabr.ru