iWork և iLife հավելվածները դարձան անվճար

apple-iworkՍ.թ. սեպտեմբերի կեսին Apple-ը հայտարարեց, որ  iWork հավելվածների փաթեթը կդառնա անվճար բոլոր օգտագործողների համար, սակայն այդ թեմայով նոր հայտարարություններ չէին եղել: Երեկ  iWork-ի մասին խոսվել է ընկերության մամուլի ասուլիսի ժամանակ. փաթեթը կթարմացվի և կդառնա բոլորովին անվճար:

Թարմացված տարբերակը ենթարկվել է դիզայնային փոփոխությունների, ինչպես նաև համալրվել նոր հնարավորություններով, օրինակ՝ կոնտեքստային պանելով, ինտերակտիվ գրաֆիկներով և այլն:

Ինչ վերաբերում է  iLife  հավելվածների փաթեթին, ապա iPhoto, iMovie և Garageband հավելվածները նույնպես ստացել են արտաքին տեսքի փոփոխություններ և աշխատում են iCloud ծառայության հետ:

 Աղբյուրը՝ Yablochno.com