2013-ին Яндекс-ի մաքուր եկամուտը կաճի 34%-ով

2013-ին Яндекс-ի մաքուր եկամուտը կաճի 34%-ով

YandexԸստ US GAAP-ի՝ Яндекс-ի մաքուր եկամուտը երրորդ եռամսյակում կկազմի 3,074 միլիարդ ռուբլի, ինչը 34,2%-ով ավել է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

Ինտերնետային ընկերությունը ծրագրում է ներկայացնել իր ֆինանսական արդյունքները այսօր՝ հոկտեմբերի 24-ին: Մինչ այդ վերլուծական ընկերություններն արել են երրորդ եռամսյակում Yandex-ի մաքուր եկամուտի վերաբերյալ իրենց կանխատեսումները, որոնք ունեն հետևյալ տեսքը.

– «Открытие» — 3,274 միլիարդ ռուբլի

– «Сбербанк КИБ» — 2,957 միլիարդ ռուբլի

– «Райффайзенбанк» — 3,005 միլիարդ ռուբլի

– UBS — 3,022 միլիարդ ռուբլի

– ВТБ Капитал — 3,064 միլիարդ ռուբլի

– Renaissance Capital — 3,123 միլիարդ ռուբլի

Ամերիկյան NASDAQ բորսայում Yandex-ը արժեթղթերի առաջնային տեղաբաշխում անցկացրել է 2012-ի մայիսին: Ընկերության ակցիաների գինն այսօրվա դրությամբ  կազմում է 40,67 դոլար, իսկ ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 13,36 միլիարդ:

Աղբյուրը՝ digit.ru