iOS 7 օգտագործողները կկարողանան անջատել ՕՀ-ի սրտխառնոց առաջացնող էֆեկտները

iOS 7 օգտագործողները կկարողանան անջատել ՕՀ-ի սրտխառնոց առաջացնող էֆեկտները

IOS 7Apple ընկերությունը թողարկել է iOS 7.0.3 թարմացումը, որը թույլ է տալիս անջատել սրտխառնոց և գլխացավ առաջացնող էֆեկտներն ու անիմացիաները: Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել կարգավորումներ, ընտրել «Հիմնական» մենյուն, գտնել «Ունիվերսալ մուտքի հնարավորություն» տարբերակն ու միացնել «Նվազեցված անիմացիաներ» ֆունկցիան, որը թեև կար նաև նախորդ թարմացումներում, սակայն ավելի սահմանափակ փոփոխություններ էր կատարում:

iOS 7.0.3-ի նորամուծություններից է նաև « iCloud KeyChain»-ը, որը պահպանում է ծածկագրերը և բանկային քարտերի տվյալները, իսկ Safari դիտարկչում ավելացվել է գաղնաբառերի գեներատոր, որն օգնում է ստեղծել բարդ ծածկագրեր:

Apple-ն այս թարմացման մեջ վերացրել է նաև iMessage ծրագրի թերությունները, որոնք նախկինում թույլ չէին տալիս նամակներ ուղարկել կամ ստանալ:

Հիշեցնենք, որ iOS 7-ը թողարկվել է սեպտեմբերի 18-ին: ՕՀ-ի գլխավոր առանձնահատկություններն են «հարթ» ինտերֆեյսը, բարակ շրիֆտն ու կիսաթափանցիկ պանելները:

 Աղբյուրը՝ theverge.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր