Samsung-ը վեց ամսում վաճառել է ավելի քան 40 միլիոն Galaxy S4

Samsung-ը վեց ամսում վաճառել է ավելի քան 40 միլիոն Galaxy S4

Samsung Galaxy S4Կորեական կայքերը գրում են, որ Samsung ընկերությունը Galaxy S4-ի թողարկումից ի վեր հասցրել է իրացնել սմարթֆոնի 40 միլիոն օրինակ: Ավելին՝ առաջին ամսվա ընթացքում վաճառվել է 10 մլն  Galaxy S4: Galaxy սմարթֆոնի նախորդ մոդելը՝ Galaxy S3-ը նման ցուցանիշի հասել էր 7 ամսվա ընթացքում:

Հաշվի առնելով այն, որ Apple-ը օրեր առաջ ներկայացրել է նոր սերնդի iPhone 5S-ն ու 5C-ն, հնարավոր է՝ Samsung-ի մասնաբաժինը սմարթֆոնային շուկայում նվազի:

Հիշեցնենք, որ 2011-ին ընկերությունը գրանցել էր ռեկորդ՝ վաճառելով ավելի քան 38 միլիոն Galaxy Note:

Աղբյուրը՝ engadget.com