Կասպերսկին նոր զննարկիչ է թողարկել iPhone-ի ու iPad-ի համար

kaspersky lab logo«Կասպերսկու Լաբորատորիա» ռուսական ինֆորմացիոն անվտանգությամբ զբաղվող ընկերությունը անվճար զննարկիչ է թողարկել iOS օպերացիոն համակարգի համար, որը կոչվում է Kaspersky Safe Browser: Նոր զննարկիչը կփորձի ավելի անվտանգ դարձնել ինտերնետից օգտվելը՝ ֆիլտրելով ֆիշինգային կայքերը, սոցիալական ցանցերը, օնլայն խաղերը և այլ հավանական վտանգավոր ռեսուրսները:

Ընկերությունը բարելավել է իր «Kaspersky Internet Security» ծրագրային փաթեթը, որն ուղղված է Windows, Mac և Android սարքավորումները պաշտպանելուն: Փաթեթի մեջ ավելացել է վերը նշված զննարկիչը iOS-ի համար, ինչպես նաև թարմացվել է Windows-ի համար նախատեսված պաշտպանիչ համակարգը: Նոր տարբերակը հարմարեցված է Windows 8.1-ի հետ:

Աղբյուր՝ Cnews.ru