Ըստ US GAAP-ի՝ Яндекс-ի մաքուր եկամուտը երրորդ եռամսյակում կկազմի 3,074 միլիարդ ռուբլի, ինչը 34,2%-ով ավել է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
Ինտերնետային ընկերությունը ծրագրում է ներկայացնել իր ֆինանսական արդյունքները այսօր՝ հոկտեմբերի 24-ին: Մինչ այդ վերլուծական ընկերություններն արել են երրորդ եռամսյակում Yandex-ի մաքուր եկամուտի վերաբերյալ իրենց կանխատեսումները, որոնք ունեն հետևյալ տեսքը.
– «Открытие» — 3,274 միլիարդ ռուբլի
– «Сбербанк КИБ» — 2,957 միլիարդ ռուբլի
– «Райффайзенбанк» — 3,005 միլիարդ ռուբլի
– UBS — 3,022 միլիարդ ռուբլի
– ВТБ Капитал — 3,064 միլիարդ ռուբլի
– Renaissance Capital — 3,123 միլիարդ ռուբլի
Ամերիկյան NASDAQ բորսայում Yandex-ը արժեթղթերի առաջնային տեղաբաշխում անցկացրել է 2012-ի մայիսին: Ընկերության ակցիաների գինն այսօրվա դրությամբ կազմում է 40,67 դոլար, իսկ ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 13,36 միլիարդ:
Աղբյուրը՝ digit.ru