2014-ին Apple-ը կներկայացնի Ultra HD հեռուստացույց

APPLE HD TVApple ընկերությունը հնարավոր է հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում ներկայացնի 65 և 55 դյույմանոց Ultra HD թույլատրությամբ հեռուստացույցներ: Հաղորդում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով Advanced Research ընկերության վերլուծաբան Մասահիկո Իշինոյին:

Սպասվում է, որ վերոնշյալ հեռուստացույցներում կօգտագործվեն LG Display-ի, Samsung-ի և Corning-ի էկրանները, պրոցեսորներն ու պաշտպանիչ ապակիները: Իշինոյի խոսքով՝ հեռուստացույցների էկրանը չի ունենա շրջանակ:

Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք կտատանվեն 1500-ից 2500 դոլարի սահմաններում: Generator Research ընկերության վերլուծաբան Էնդրյու Շիխիի խոսքով՝ առաջիկա 10 տարիների ընթացքում Apple-ը կարող է գրավել հեռուստացույցների շուկայի 22%-ը:

Ներկա պահին Ultra HD կամ 4K (3840×2160) թույլատրությամբ հեռուստացույցներ արտադրում են  LG և Samsung ընկերությունները, որոնք հեռուստացույցների շուկայում ունեն համապատասխանաբար  16,3% և 27,1% մասնաբաժին:

 Աղբյուրը՝ Bloomberg.com