Samsung-ը հայտարարել է «ВКонтакте»-ի մեսենջերի ստեղծման մրցույթ

vkontakteSamsung Electronics ընկերությունը բջջային հավելվածներ նախագծողների համար հայտարարել է «ВКонтакте» սոցցանցի մեսենջերի ստեղծման մրցույթ, ընդ որում՝ հավելվածը պետք է պատրաստվի Tizen հարթակի վրա:

Մրցույթի մրցանակային ֆոնդը 3 մլն ռուբլի է: Մրցույթի պայմանների համաձայն՝ մասնակիցները պետք է ներկայացնեն հավելվածը հոկտեմբերի 28-ից դեկտեմբերի 18-ը:

3 հաղթողների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 25-ին: VKontakte-ի մամուլի ծառայության ղեկավար Գեորգի Լոբուշկինի խոսքով՝ մրցույթ անցկացնելը որակյալ հավելված ստանալու ամենաարդյունավետ ճանապարհներից մեկն է:

Աղբյուրը՝ digit.ru