YouTube-ը նոր երաժշտական ծառայություն կթողարկի

youtube for windows phoneGoogle-ին պատկանող վիդեո-հոսթինգը պատրաստվում է իր սեփական բաժանորդագրություններով աշխատող երաժշտական ծառայությունը թողարկել մոտակա ամիսների ընթացքում: Նոր ինտերնետային ծառայությունը նման կլինի ճանաչված Spotify-ին՝ գումարած տեսանյութեր ավելացնելու հնարավորությունը: Այն կունենա երկու տարբերակ՝ անվճար և վճարովի: Անվճար ծառայությունը կունենա որոշ սահմանափակումներ, իսկ պրեմիում օգտագործողները կկարողանան անսահմանափակ հասանելիություն ստանալ բոլոր մեդիա ֆայլերին:

YouTube-ը ցանկանում է թողարկել նոր ծառայությունը մինչև տարեվերջ: Ըստ The Verge-ի վիդեոհոսթինգին մոտ կանգնած աղբյուրների, ամսական բաժանորդագրությունը պրեմիում օգտագործողների համար կլինի 9.99 դոլար:

Պրեմիում օգտագործողները կկարողանան ջնջել գովազդները և պահպանել երգերը համակարգչում, որպեսզի օգտվեն նրանցից ինտերնետի բացակայության դեպքում: Անվճար հաշվից օգտագործողները կկարողանան լսել երաժշտություն բոլոր հարթակներից՝ ներառյալ բջջային հեռոսները: YouTube-ը ցանկանում է լսարան ստեղծել սմարթֆոններից օգտվողների շրջանում՝ գովազդների ավելի օպտիմալ վաճառքի համար: Երաժշտական բաժանորդագրության ծառայությունը ընկերությունը հետագայում ցանկանում է կապել իր մնացած արտադրանքների հետ՝ ներառյալ հանրահայտ Google Glass-ի:

Աղբյուր՝ The Verge