Gmail-ում հայտնվել է ձեռագրի ճանաչման ֆունկցիա

Gmail-ում հայտնվել է ձեռագրի ճանաչման ֆունկցիա

Gmail-ում և Google Docs-ում կարելի է արդեն նամակ գրել առանց ստեղնաշարին դիպչելու՝ միայն մկնիկը շարժելով: Ձեռագրի ճանաչման ֆունկցիան ապահովում է 50-ից ավելի լեզուներ, ներառյալ՝ ռուսերենը:

google privet

Նոր հնարավորությունն ակտիվացնելու համար պետք է մուտք գործել Gmail-ի կարգավորումներ, այնուհետև ընտրել «Ընդհանուր» բաժինը, գտնել «Լեզու» տարբերակը և ակտիվացնել «Ցուցադրել տեքստի մուտքագրման տարբերակները»: Այնուհետև կբացվի նոր պատուհան, որտեղ պետք է ընտրել մատիտի տարբերանշանով տարբերակը:

 

Բաժիններ: Տեխնոլոգիա