Instagram-ի գովազդները կգործարկվեն մյուս շաբաթվա ընթացքում

Instagram-ի գովազդները կգործարկվեն մյուս շաբաթվա ընթացքում

InstagramՄի քանի օրից լուսանկարների խմբագրման հայտնի հավելվածում կցուցադրվեն ֆոտո և վիդեո գովազդներ: Առաջինն իրենց լրահոսներում գովազդներ կտեսնեն ԱՄՆ-ի օգտագործողները: Այդ մասին իր պաշտոնական բլոգում հայտնել է Instagram-ը:

Օգտագործողները սկզբում կտեսնեն գովազդային դեմո-նկարը:  «Սա միանգամյա օգտագործման համար նախատեսված գովազդ է, որը ձեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել ապագա գովազդների մասին», – գրված է Instagram-ի բլոգում:

Այն մասին, թե որ ֆոտոն կամ վիդեոն է գովազդ պարունակում, օգտագործողները կտեղեկանան վերևի աջ անկյունում գտնվող Sponsored գրությունից: Այն նաև ակտիվ հղում է, որով անցնելով օգտագործողները կկարողանան ավելի մարամասն տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչպես է աշխատում գովազդն Instagram-ում:

Բաժիններ: Սոցցանցեր