ՎիվաՍել-ՄՏՍ` տարեսկզբից 203 նոր բազային կայան է տեղադրել Հայաստանի մարզերում

ՎիվաՍել-ՄՏՍ` տարեսկզբից 203 նոր բազային կայան է տեղադրել Հայաստանի մարզերում

VivaCell-MTS_logotype_highՑանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է բազային հերթական 4 կայանը՝ Շաղափ, Լուսաշող (Արարատի մարզ), Մոզրով և Գնիշիկ (Վայոց Ձորի մարզի Գնիշիկ համայնք) գյուղերում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախկինում էլ Մոզրով, Շաղափ և Լուսաշող գյուղերում ծածկույթ էր ապահովում հարակից տարածքում գտնվող բազային կայանների միջոցով:  Գյուղերին մոտ տարածքներում նոր կայանների տեղադրումը բնակիչներին արդեն թույլ է տալիս օգտվել երրորդ սերնդի (3G)՝ ավելի բարձր որակի ձայնային և ինտերնետ հասանելիության ծառայություններից: Չորրորդ՝ Գնիշիկ գյուղում ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս պահին բջջային կապի միակ օպերատորն է, որն առաջարկում է բարձրորակ բջջային 3G ցանց, այդ թվում՝ գերարագ ինտերնետ:

Գնիշիկը միակ գյուղը չէ, որտեղ բնակչությանը բջջային հաղորդակցության ծառայությունների լիարժեք փաթեթ առաջարկող միակ օպերատորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Հայ-իրանական սահմանին գտնվող Նռնաձոր գյուղում, բարդ լանդշաֆտով լեռնային շրջանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է բազային ժամանակակից 3 կայան՝ ձայնային և ինտերնետ հասանելիության կապ ապահովելով միջազգային տարանցիկ ուղի հանդիսացող հայ-իրանական սահմանին, գյուղին և դրա շրջակայքին (2G և 3G կայանները տեղադրվել էին համապատասխանաբար 2007 և 2010 թվականներին):

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային կապի միակ օպերատորն է նաև Լոռու մարզի մի շարք գյուղերում: Մասնավորապես` հայ-վրացական սահմանին գտնվող Ջիլիզայում (2G ցանցը հասանելի է 2007-ից, 3G ցանցը՝ 2011-ից), Ծաղկահովիտում՝ (2G-ին՝ 2009-ից, 3G-ը՝ 2013-ի հունիսից) և Հալավարում (2G-ն 2009-ից 3G-ն՝ 2013-ի հունիսից): Բազային կայանների տեղադրումից բացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս, ինչպես նաև Մոզրովի և Նռնաձորի դպրոցներն ապահովել է «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» և «Home-Zone Turbo» 3G/Wi-Fi երթուղիչներով գործող բարձր արագության ինտերնետ տրամադրող սակագնային պլաններով: Նմանատիպ ծրագիր է իրականացվել նաև Տաթև և Արտավան գյուղերում: Վերը նշված գյուղերից շատերում չի եղել անգամ բնակչության լայն զանգվածի համար հասանելի ֆիքսված հեռախոսակապ:

Բազային կայանների տեղադրման մասին որոշում կայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության (Return on Investment) չափանիշներով: Կայանների տեղադրումը և շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ծառայությունների ապահովումը փոքրաթիվ բնակչություն ունեցող հեռավոր, լեռնային և սահմանամերձ գյուղերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիր է, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական և ռազմավարական հարց է: Որպես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ապահովելու փոքր բնակչություն և ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր շրջանները` շարժական կապի ձայնային և ինտերնետ հասանելիության ամենանորարարական ծառայություններով:

Ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընթացիկ տարվա  հունվարից-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի մարզերում տեղադրել է երրորդ սերնդի 156 նոր 3G (HSPA+) և երկրորդ սերնդի (2G) 47 նոր բազային կայան: Ընդհանուր առմամբ երկրով մեկ տեղադրվել է 203 նոր բազային կայան: Ծրագրի շրջանակներում 2G կայանները արդիականացվել են ձայնային ծառայությունների, իսկ 3G կայանները՝ տվյալների փոխանցման հնարավորությունների ընդլայնման և թողունակության ավելացման կտրվածքով:  

Մարզ

2G

3G

Լոռի

8

30

Արագածոտն

2

17

Կոտայք

9

24

Շիրակ

7

26

Գեղարքունիք

6

24

Տավուշ

5

24

Երևան

3

3

Սյունիք

3

3

Վայոց Ձոր

2

2

Արարատ

2

2

Արմավիր

1

Ընդհանուր

47

156

Ցանցի արդիականացման, վերազինման և ընդլայնման աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է մինչև տարեվերջ տեղադրել հավելյալ 119 նոր բազային կայան: