Microsoft-ը 8 մետրանոց պլանշետ է տեղադրել Լոնդոնում

Microsoft ամերիկյան ընկերությունը ութ մետրանոց պլանշետ է տեղադրել Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում: Հսկայական պլանշետը Microsoft-ի նոր Surface 2-ի խոշոր տարբերակն է, որի տեղադրումը հայտնի հասարակական վայրում հատուկ գովազդային քայլ է:

383 inch microsoft surface 2

Մեծ պլանշետի էկրանի երկարությունը ութ մետր է, իսկ լայնությունը՝ հինգ: Կարող է անհավանական թվալ, բայց պլանշետն աշխատում է, Surface 2-ի բոլոր հնարավորությունները հասանելի են Լոնդոնի բնակիչներին և զբոսաշրջիկներին, որոնք անցնում են հրապարակով: Մեծ համակարգիչը հատկապես ուրախացրել է երեխաներին, ովքեր կարողանում են ութ մետրանոց էկրանի վրա խաղալ իրենց սիրելի հավելվածներով: