Samsung-ը վճարել է HTC-ի հասցեին բացասական մեկնաբանություններ գրելու դիմաց

Samsung-ը վճարել է HTC-ի հասցեին բացասական մեկնաբանություններ գրելու դիմաց

htc vs samsungԹեև HTC ընկերությունը համեմատաբար նոր է շուկայում և ոտք չի կարող մեկնել փորձառու Samsung ընկերության հետ, սակայն վերջինս դիմել է խարդախության և Թայվանում վարձել ուսանողների, ովքեր ինտերնետային կայքերում մեկնաբանություններ են թողել` գովելով Samsung-ին և վատաբանելով HTC ընկերության արտադրանքը:

Արդյունքում Թայվանի Առևտրի հանձնաժողովը 341.300 դոլարի տուգանք է նշանակել Samsung ընկերությանը, որը մեղադրվել է նաև Android մշակողներին կաշառելու փորձեր անելու մեջ:

Նշենք, որ նման դեպք պատահել է նաև Նյու Յորքում, որտեղ մի քանի ընկերություններ տուգանվել են նույն չափով` Yelp կայքում իրենց հասցեին արվող կեղծ մեկնաբանությունների համար:

Բաժիններ: Բիզնես
Թեգեր: HTC, Samsung