Նոյեմբերին կթողարկվի միաժամանակ աշխատող 8 միջուկ ունեցող սմարթֆոնային պրոցեսոր

MediaTek MT6592Huawei, Lenovo և ZTE ընկերությունները մոտակա ժամանակում պատրաստվում են ներկայացնել սմարթֆոնների համար նախատեսված 8 միջուկանի MediaTek MT6592 պրոցեսորը: Հաղորդում է The China Post-ը:

Վերոնշյալ չիպը ներկայացվել է ընթացիկ տարվա հուլիսին: Սպասվում է, որ այն լայն տարածում կունենա շուկայում 2014թ.-ից ոչ շուտ:

Ինչպես նշում են MediaTek-ի ներկայացուցիչները, MT6592-ը կդառնա առաջին ութ միջուկ ունեցող պրոցեսորը, որի բոլոր միջուկները կաշխատեն միասին: Չիպը մեծ հետաքրքրություն կարող է ցուցաբերել արտադրողների շրջանում, քանի որ գնային առումով այն ավելի մատչելի է, քան որոշ քառամիջուկ պրոցեսորներ:

Նշենք, որ Samsung Galaxy S4 պրոցեսորում նույնպես ութ միջուկ ունեցող պրոցեսոր է տեղադրված, սակայն միջուկները չեն աշխատում միաժամանակ: