Mozilla Lightbeam-ը ցույց է տալիս, թե ով է հետևում ձեզ ցանցում

Mozilla Lightbeam-ը ցույց է տալիս, թե ով է հետևում ձեզ ցանցում

Նրանց համար, ովքեր մտածում են, թե որոշ կազմակերպություններ հետևում են ինտերնետում իրենց ամեն մի քայլին,  Mozilla-ն նոր գործիք է թողարկել: Lightbeam-ն օգնում է տեսնել, թե ով է հետևում օգտագործողների «թվային քայլերին»:

Mozilla Lightbeam

Mozilla Firefox դիտարկչի հավելվածը բացահայտում է երրորդ կողմին՝ հիմնականում բրենդներին ու գովազդային հարթակներին, որոնց անհրաժեշտ է օգտագործողների անձնական տվյալները գովազդային նպատակներով:

Ընկերության նպատակն է օգնել օգտագործողներին կառավարել իրենց անձնական տեղեկատվությունն ինտերակտիվ պատկերների՝ գրաֆիկների, ժամացույցների, ցուցակների միջոցով:

Հավելվածը ներբեռնելու համար անցեք այս հղմամբ:

Աղբյուր՝ mashable.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր