Google-ի համակարգը վարում է ավտոմեքենան մարդկանցից շատ ավելի լավ

Google-ի համակարգը վարում է ավտոմեքենան մարդկանցից շատ ավելի լավ

Կալիֆորնիայում կայացած ռոբոտատեխնիկայի կոնֆերանսին ելույթ է ունեցել Google-ի ներկայացուցիչ Քրիս Ուրմսոնը և պատմել ինքնակառավարվող ավտոմեքենաների մասին, որոնք մշակման փուլում են: Ըստ ներկայացված տվյալների՝ Google-ի մշակած համակարգը նույնիսկ այս փուլում շատ ավելի լավ է վարում ավտոմեքենան, քան պրոֆեսիոնալ վարորդները:

google s driverless car

Հետազոտությունն անցկացվել է Կալիֆորնայի, Նևադայի և Ֆլորիդայի ճանապարհներին՝ Prius և Lexus ռոբոտ-ավտոմեքենաներով, որոնք շատ ավելի հազվադեպ են հայտնվել վթարային իրավիճակներում, քանի որ կարողանում են ճշգրտորեն հեռավորություն պահպանել դիմացից ընթացող մեքենայից:

Ռոբոտ-ավտոմեքենան նաև շատ ավելի սահուն է ընթանում՝ առանց կտրուկ արգելակումների՝ ապահովելով ուղևորների հարմարավետությունը:

Թե երբ կառավարման այս համակարգը հասանելի կլինի օգտագործողներին, ընկերության ներկայացուցիչը չի հաղորդել: