Խելացի գրիչ՝ iOS 7-ի համար

Թղթի վրա գրիչով գրելու պարզ գործառույթը ժամանակի ընթացքում դուրս է մղվում մեր կենցաղից տեխնոլոգիական պրոգրեսի շնորհիվ: Մարդիկ հաճախ նախընտրում են ինֆորմացիան պահպանել թվային սարքավորումների մեջ, քան թղթի վրա: Այդպիսի օգտագործողների համար ստեղծվել է Livescribe 3 Smartpen նոր սարքավորումը, որը կարող է կամուրջ դառնալ սմարթֆոնների և թանաքով գրելու հին դպրոցի միջև:

livescribe

Խելացի գրիչը նույն արտադրողի կողմից նախորդ տարի թողարկված Sky Wi-Fi գրչի կատարելագործված տարբերակն է: Սարքավորումը կարողանում է ձայնագրել այն ամենն, ինչ օգտագործողը գրել և նկարել է: Ինֆորմացիան հնարավոր է տեղափոխել iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումներ Bluetooth-ի միջոցով:

micro-USB մարտկոցի լիցքավորման լարի հետ միասին Livescribe 3-ը արժե 149.95 դոլար, իսկ Livescribe 3-ի Pro տարբերակը` 199.95 դոլար: Ավելի մանրամասն կարող եք տեսնել վեբ-կայքում:

Աղբյուր` Mashable.com