Nokia-ի պլանշետն անհամեմատելի է Microsoft Surface 2-ի հետ

Nokia-ն օրեր առաջ ներկայացրեց նոր  պլանշետը, որն աշխատում է Windows RT օպերացիոն համակարգով: Նույն ՕՀ-ով աշխատում է Microsoft Surface 2-ը, և արդյունքում այս երկու պլանշետները դառնում են ակնհայտ մրցակիցներ:Nokia Lumia 2520

Սակայն պրոցեսորներ արտադրող Qualcomm ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Nokia-ի պլանշետը զգալի առավելություններ ունի Surface 2-ի նկատմամբ՝ ներառյալ գրաֆիկայի արագությունը, տեսանյութերի նվագարկումն ու wi-fi կապ ապահովելու որակն ու արագությունը:

Qualcomm-ի ավագ փոխնախագահ Ռաջ Թալուրին նշում է, որ 2520-ը կատարյալ է աշխատում ու այն չի կարելի համեմատել Surface 2-ի հետ: Ճիշտ է՝ Qualcomm-ի խոսքերը կարող են շատ սուբյեկտիվ թվալ , քանի որ Surface-ի պրոցեսորը պատրաստել է մրցակից Nvidia ընկերությունը, սակայն տեխնիկական տվյալներով Nokia-ի պլանշետն իրոք ունի առավելություններ: Այսպես, Microsoft-ի պլանշետն ունի 1.7ԳՀց Nvidia Tegra 4 պրոցեսոր, մինչդեռ Nokia-ն ընտրել է 2.2ԳՀց հզորությամբ Qualcomm Snapdragon 800 մոդելը:

Աղբյուրը՝ Cnet