Պաշտպանիչ պատյաններ՝ հատուկ iPad Air-ի համար

Պաշտպանիչ պատյաններ՝ հատուկ iPad Air-ի համար

The Joy Factory ընկերությունը թողարկել է iPad Air-ի համար նախատեսված SmartSuit, SmartBlazer, Folio360 Slim, aXtion Bold և Folio360 MagConnect պատյանները:

case fot ipad airSmartSuit-ը ներկայացված մոդելներից ամենաբարակն է՝ ընդամենը 9,5մմ, իսկ գինը՝ $60:

SmartBlazer–ն ավելի ապահով մոդել է և ունի մագնիսական կողպեք: Այս մոդելն արժե  $70 և պատրաստված է բնական կաշվից: Folio360 Slim-ը թույլ է տալիս շրջել պլանշետը՝ էկրանին տալով հորիզոնական կամ ուղղահայաց դիրք: Մոդելն արժե $60:

aXtionBold–ն ամենաապահով մոդելն է ներկայացվածների շարքում, արտադրողի խոսքով այս պատյանով պլանշետը չի վնասվի, եթե ընկնի նույնիսկ 180 սմ բարձրությունից: Արժե $60:

Նշվածներից վերջին մոդելը Folio360 MagConnect-ն է, որի առանձնահատկությունը կրեդիտային քարտերի համար նախատեսված գրպաններն են: Արժե $70:

Վերոնշյալ մոդելները վաճառքի կհանվեն մյուս ամսվա ընթացքում:

Աղբյուրը` TheJoyFactory

Բաժիններ: Աքսեսուարներ