Նոր հնարավորություն Google Glass-ի սիրահարների համար

Google Glass testers give their thoughts - videoGoogle ինտերնետային ընկերությունը հայտարարել է, որ խելացի ակնոցների ներկայիս օգտագործողները կարող են հրավիրել իրենց ընկերներից երեք հոգու` գնելու բոլորի կողմից սպասված Google Glass-ը 1.500 դոլարով: Google-ը դեռևս չի պատրաստվում թողարկել փորձարկման փուլում գտնվող ակնոցները բոլորի համար, բայց այս տարվա սկզբին հազարավոր օգտագործողներ հատուկ ընտրությունից հետո հնարավորություն ստացան գնելու նոր սարքավորումը և դառնալու Google Glass-ի փորձարկողներից մեկը: Ներկայումս կա հազարից ավելի փորձարկող, որոնք արդեն կարող են հնարավորություն տալ իրենց ընկերներին ունենալ նույն ակնոցներից:

Ընկերության խելացի ակնոցները գնելու հնարավորություն ստացած օգտագործողները կարող են պատվիրել օնլայն կամ այցելել Google-ի գրասենյակերից մեկը և վերցնել իրենց Google Glass-երը: Google-ի պաշտոնական բլոգում նշվում է, որ նրանք գնացել են այս քայլին ավելի շատ փորձարկողներ ունենալու ու ավելի շատ կարծիքներ լսելու նպատակով:

Աղբյուր` latimes.com