ՎիվաՍել-ՄՏՍ: բաժանորդների միջև հատուկ խաղարկության առաջին 20 հաղթողները ստացան իրենց սմարթֆոնները

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր «Անձնական» և «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդների միջև անցկացված առաջին խաղարկության hաղթողներին, որոնք հրավիրված էին ընկերության գլխամասային գրասենյակ՝ ստանալու իրենց նվերները: Նվերները հանձնեց ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

VivaCell prize

Խաղարկությունը կազմակերպվել էր «Անձնական» և «Խոսում է քաղաքը»  սակագնային պլանների այն բաժանորդների համար, որոնք հոկտեմբերի 24-ի դրությամբ (խաղարկության անցկացման օրը) հանդիսացել են վերը նշված սակագնային պլանների շրջանակներում տրամադրվող «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդ: Խաղարկությանը ներկա են եղել լրագրողներ: Օգտագործվել է հատուկ մշակված Microsoft.NET Random class selection on the system time համակարգչային ծրագիր:

Նախաձեռնության համաձայն, հոկտեմբերին անցկացված խաղարկությունից բացի, խաղարկություններ են կազմակերպվելու նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին՝ յուրաքանչյուր ամսվա 20-ից ոչ շուտ: Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կխաղարկվի 100 սմարթֆոն:

«Անձնական», «Խոսում է քաղաքը» և «Խոսում է քաղաքը 2» սակագնային պլանների ցանկացած բաժանորդ կարող է իր մտերիմներից մեկի համար բաժանորդագրվել «Հատուկ» փաթեթի, որն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու կամ այլ ծառայություններից օգտվելու դեպքում վճարը գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանի համար սահմանված սակագների: «Հատուկ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *312# հրահանգը: «Անձնական» և «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների յուրաքանչյուր բաժանորդի տրամադրվում է միայն մեկ «Հատուկ» փաթեթ: