Motorola-ն հնարավորություն կտա սմարթֆոն հավաքել սեփական ձեռքերով

Google-ի մաս կազմող ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է Project Ara կոչվող մի նախագծի վրա, որը հնարավորություն կտա օգտագործողներին նոր սմարթֆոններ ստանալ` իրենց ցանկացած կառուցվածքով, ձևով և ֆունկցիաներով:

Motorola Ara 12

Project Ara-ն անվճար, բաց տեխնիկական համակարգ է` նախատեսված բազմաթիվ մոդուլներից բաղկացած սմարթֆոններ ստեղծելու համար: Արտաքին պատյանի և կառուցվածքային կմախքի վրա օգտագործողները կկարողանան այլ մոդուլներից հավաքել նոր սմարթֆոն: Մոդուլների մեջ են մտնում էկրաններ, ստեղնաշարեր, պահեստային մարտկոց և այլն:

«Մեր նպատակն է ավելի բաց և կայուն հարաբերություններ ստեղծել օգտագործողների, նախագծողների և սարքավորումների միջև: Գնորդը կկարողանա որոշել, թե որտեղ և ինչից պետք է այն պատրաստվի, ինչքան արժենա և ինչպիսի տեսք ունենա: Մենք ցանկանում ենք ստեղծել սարքավորումների պատրաստման համակարգ, ազատ միջավայր նախագծողների համար այնպես, ինչպես Android-ն արեց ծրագրային ապահովման հետ»,- նշված է ընկերության բլոգում:

Աղբյուր` Cnet.com