Windows XP-ն 6 անգամ ավելի խոցելի է, քան Windows 8-ը

Windows XP-ն 6 անգամ ավելի խոցելի է, քան Windows 8-ը

XP vs 8Ավելի քան մեկ միլիարդ համակարգիչների վրա անցկացված հետազոտությունը  ցույց է տվել, որ Windows XP օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչները ենթարկվում են վիրուսային հարձակումների 6 անգամ ավելի հաճախ, քան Windows 8-ով աշխատող սարքերը:

Հիշեցնենք, որ Microsoft-ը կդադարի սպասարկել Windows XP օպերացիոն համակարգն 2014թ.-ի ապրիլին, ինչը ավելի կմեծացնի XP-ի խոցելիության հավանականությունը:

Windows XP-ի համար ամենավտանգավոր վիրուսները Sality տրոյաններն են, որոնք գողանում են օգտագործողների անձնական տվյալները: Երկրորդ տեղում Ramnit-ն է, որը վնասում է ֆայլերն ու  Microsoft Office-ի փաստաթղերը, իսկ երրորդում՝ Vobfus տրոյանական վիրուսները: