Nokia Lumia սմարթֆոնները շարունակում են շատ լավ վաճառվել

Nokia Lumia սմարթֆոնները շարունակում են շատ լավ վաճառվել

Չնայած համատարած այն կարծիքին, որ Nokia-ի գործերն այնքան էլ լավ չեն, ինչի արդյունքում ընկերության սմարթֆոնային ստորաբաժանումը վաճառվեց Microsoft-ին, Lumia սմարթֆոնների վաճառքը շարունակում է աճել:

Nokia Lumia 520Հուլիս-սեպտեմբեր ամիսներին Nokia-ն վաճառել է 8,8 մլն Lumia, մինչդեռ նախորդ եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 7,4 միլիոն, իսկ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում՝ 2,9 մլն:

Nokia-ի ներկայացուցիչների խոսքով՝ ամենատարածվածը 520 մոդելն է, որի մասնաբաժինը վաճառված մոդելների շարքում 23% է:

Հիշեցնենք, որ վերջերս Nokia-ն ներկայացրեց պլանշետ և 6 դյույմանոց էկրանով սմարթֆոն: Թե արդյոք այս երկու նորույթները կգտնեն իրենց տեղը շուկայում, դեռ պարզ չէ:

Աղբյուրը՝ theverge.com

Բաժիններ: Բիզնես