Չարտոնված սարքերի միջոցով միջամտություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին Երևանի կենտրոնական հատվածներում

VivaCell-MTS_logotype_highՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ երրորդ անձանց կողմից չարտոնված սարքերի միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին վերջերս բացահայտված միջամտության հետևանքով, ընկերության բաժանորդները Երևանի կենտրոնական հատվածներում կարող են ունենալ որոշակի խնդիրներ՝ կապված շարժական հեռախոսակապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ:

Ընկերությունը քայլեր է ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ: