“Ռոստելեկոմի” ծառայություներից արդեն կարող են օգտվել Հայաստանյան ավելի քան 15 քաղաքների բնակիչներ

Այսօր «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ցանցը գործարկվել է նաև Դիլիջան, Սևան, Մասիս և Արտաշատ քաղաքներում, ինչպես նաև Երևան քաղաքի Նոր Նորք համայնքում՝ հնարավորություն ընձեռելով տեղի բնակիչներին նույնպես օգտվելու որակյալ Ինտերնետի, հեռախոսակապի և նոր սերնդի հեռուստատեսության  ծառայություններից:

«Ռոստելեկոմի» կողմից սեպտեմբերին գործարկված հեռուստատեսության հնարավորություններն ու տեխնոլոգիական հենքը լիովին նոր խոսք են շուկայում, իսկ ձևավորված գործառույթներն էլ ավելի հարմարավետ են դարձնում հեռուստադիտման գործընթացը:

Rostelecom coverage

Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմի» ծառայությունները հասանելի են Աբովյան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի, Չարենցավան, Աշտարակ, Հրազդան, Կապան, Մեծամոր, Մասիս, Դիլիջան, Սևան, Արտաշատ քաղաքներում և Երևանի չորս համայնքներում (Էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն, Նոր Նորք):

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ»  ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ռոստելեկոմի» հեռուստատեսությունն ընձեռում է հետևյալ հնարավորությունները և ոչ միայն՝

–  Մինչև 135 լավագույն հեռուստաալիքների դիտման հնարավորություն

– 3 հիմնական փաթեթներ՝ համապատասխանաբար 45, 80 և 120 հեռուստաալիքներով

– Հիմնական փաթեթներին առանձին հեռուստաալիքների ավելացման հնարավորություն

– Թեմատիկ փաթեթների ավելացման հնարավորություն

– Յուրաքանչյուր օգտատիրոջ համար պրոֆիլի ստեղծում և/կամ փոփոխում

– Յուրաքանչյուր պրոֆիլի համար սահմանափակման լայն հնարավորություններ՝ ըստ յուրաքանչյուր հեռուստաալիքի, ֆիլմերի ձեռքբերման, տևողության, տարիքային սահմանափակման, դրամական չափի

– Պրոֆիլների միջև արագ անցում

– Օնլայն տեսավարձույթ (VoD)

– Ընկերներին ֆիլմերի նվիրման և իրենց հետ կիսվելու հնարավորություն

– Հեռուստաալիքների ինքնուրույն դասակարգման հնարավորություն

– Հաղորդումների և ֆիլմերի դասակարգում ըստ ժանրերի

– Նախկինում ցուցադրված հաղորդումների և տվյալ պահին ցուցադրվող հաղորդումների դիտում հենց սկզբից (Catch-up TV)

– Հեռուստադիտման ժամանակ հաղորդումների դադար/դիտում (Pause TV)

– Նախկին, ներկա և հետագայում ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի, նկարների և նկարագրության դիտում (EPG)

– Հեռուստատեսության ցանկացած բաժնից մեկ այլ բաժին արագ անցնելու հնարավորություն

– Ծառայությունների կառավարում

– USB սարքավորումների միացում, USB ֆլեշ-կրիչներից նկարների դիտում

– Հաղորդումների և տեսավարձույթի ֆիլմերի որոնում՝ 3 լեզուներով

– Եղանակի տեսություն

– Տարադրամի փոխարժեքի մասին տեղեկատվություն

– Նորությունների ընթերցում՝ անմիջապես հեռուստացույցի էկրանից

– Սոցիալական ցանցերի ինտեգրում՝ հաղորդման կամ ֆիլմի հավանության հրապարակում սոցցանցերում: