Առաջին քառամիջուկ 64 բիտանոց ARM-չիպը կարտադրվի Intel-ի կողմից

Առաջին քառամիջուկ 64 բիտանոց ARM-չիպը կարտադրվի Intel-ի կողմից

intel mobile cpuARM Cortex-A53 առաջին քառամիջուկ չիպը Altera ընկերության պատվերով կարտադրի Intel ընկերությունը: Այս մասին տեղեկանում ենք Altera-ի պաշտոնական կայքից:

Չիպը կարտադրվի Intel Tri-Gate ամենանոր տեխնոլոգիայով: Նշենք, որ Cortex-A53 չիպերը ճանաչվել են այսօրվա դրությամբ ARM շարքի ամենաէներգախնայող մոդելները:

Վերոնշյալ չիպն օգտագործվելու է ցանցային և հաղորդակցման սարքերում, այդ իսկ պատճառով մրցակցության մեջ չի մտնի Qualcomm, Samsung և Nvidia ընկերությունների արտադրանքի հետ:

Intel-ի ներկայացուցիչ Չակ Մալոյը CNet-ի հետ զրույցում հաստատել է վերոնշյալ նորությունը:

Հիշեցնենք, որ 64 բիտանոց չիպեր առաջինն իր արտադրանքներում օգտագործել է Apple ընկերությունը ( iPhone 5S):

Աղբյուրը՝ CNet

Բաժիններ: Համակարգիչներ