Ընդդեմ Twitter-ի ներկայացվել է $124 միլիոն դոլար արժողությամբ հայց

Ընդդեմ Twitter-ի ներկայացվել է $124 միլիոն դոլար արժողությամբ հայց

twitter newԱՄՆ-ի երկու ֆինանսական ընկերություններ դատարան են դիմել՝ Twitter միկրոբլոգային ծառայությունից պահանջելով $124 միլիոն դոլար՝ բորսայում ակցիաների առանջային տեղաբաշխման ժամանակ արժեթղթերի վաճառքի խափանման համար:  Հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Precedo Capital Group և Continental Advisors ընկերությունները մեղադրել են Twitter-ին այն բանում, որ միկրոբլոգային ծառայությունը սկզբում գործարք է պատրաստել իր աշխատակիցներին և հին ներդրողներին մոտ 278 միլիոն դոլար արժողությամբ ակցիաներ վաճառելու ուղղությամբ, սակայն որոշ ժամանակ անց չեղյալ է հայտարարել գործարքը:

«Twitter-ն ընդհանրապես նպատակ չի ունեցել ավարտին հասցնել գործարքը, այլ միայն նպատակ է ունեցել ստիպել Precedo Capital-ին և Continental Advisors-ին արհեստականորեն մասնավոր շուկա ստեղծել, որպեսզի հետո հայտարարի, որ այդ շուկայում  իր ակցիաները վաճառվել են 19 դոլարով», — ասվում է հայցի մեջ: Հայցվորները պահանջել են 124 միլիոն դոլար՝ որպես տուգանք և կատարված ծախսերի փոխհատուցում:

Twitter-ի ներկայացուցիչ Ջիմ Պրոսերը,  սակայն, հերքել է ընկերության հասցեին արված մեղադրանքները: Հիշեցնենք, որ ս.թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Twitter-ի եկամուտը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով  168,6 միլիոն դոլար:

Բաժիններ: Բիզնես
Թեգեր: twitter, դատարան