«Ինտերնետ» բառը 20 տարի անց այլևս չի օգտագործվի

«Ինտերնետ» բառը 20 տարի անց այլևս չի օգտագործվի

internet world wideՌուսաստանի Ազգային դոմեյնի կոորդինացիոն կենտրոնի ղեկավար Միխայիլ Մեդրիշի խոսքով՝ 20 տարի անց օգտագործողները կմոռանան ինտերնետ բառը՝ փոխարինելով այն մատուցվող ծառայությունների անուններով:

Մասնագետն օրինակ է բերել «GSM» բառը, որն արդեն մոռացվել է ու փոխարինվել բջջային տարբեր ծառայությունների անունով: «20 տարի անց ինտերնետի արագությունն այնքան կմեծանա, որ նույնիսկ կանհետանա «բեռնել» բառը»,-նշել է Մեդրիշը:

Բացի այդ, ըստ մասնագետի, աստիճանաբար բոլոր կենցաղային սարքերը կմիացվեն ինտերնետին, և արդեն մի քանի տարի անց կարելի է սպասել, որ սառնարաններն ու լվացքի մեքենաները միացած կլինեն ինտերնետին:

Աղբյուրը՝ digit.ru

Բաժիններ: Վերլուծություն
Թեգեր: ինտերնետ