Super Mario խաղալը կարող է օգնել շիզոֆրենիայով հիվանդներին

Գերմանացի գիտնականները պարզել են, որ Super Mario խաղալն օգտակար է, քանի որ այն ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք կապված են տարածության մեջ կողմնորոշվելու, հիշողության և ռազմավարական պլանավորման հետ:

super mario 3d

Մարդկային զարգացման ինստիտուտի գիտնական Զիմոնե Կյունի խոսքով՝ անցկացվել է հետազոտություն , որին մասնակցել են 48 կամավորներ, ովքեր մինչ այդ տարված չեն եղել համակարգչային խաղերով: Երկու ամիս շարունակ նրանցից 23-ը օրական կես ժամ խաղացել են  Super Mario 64, մնացած 25-ը չեն խաղացել վիդեոխաղեր:

Պարզվել է, որ Super Mario խաղացողների ուղեղում շատացել է մոխրագույն նյութը, ինչպես նաև ակտիվացել են այն հատվածները, որոնք պատասխանատու են կողմնորոշման, հիշողության և ռազմավարական մտածողության համար:

Կյունը և իր կոլեգաները ենթադրում են, որ  նմանատիպ խաղերը կարելի է օգտագործել շիզոֆրենիայով հիվանդներին կամ Ալցհեյմերով տառապողներին բուժելու համար: Գիտնականները նշել են նաև այն հանգամանքը, որ նման բուժումը շատ ավելի հաճելի կլինի հիվանդների համար, քան, օրինակ, ցանկացած դեղորայք ընդունելը: