Facebook-ը կորցնում է իր դեռահաս օգտագործողներին

Facebook-ը կորցնում է իր դեռահաս օգտագործողներին

Facebook teens psych disorderԱշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը  նկատել է, որ իր օգտագործողների քանակն աստիճանաբար նվազում է, հատկապես 16 տարեկանից փոքր անձանց շրջանում: Դրա հիմնական պատճառը դեռահասների վրա կենտրոնացված նոր բջջային սոցցանցերն են, օրինակ` Snapchat-ը: Facebook-ը դեռահասների շրջանում կայուն ցուցանիշներ է գրանցել տարվա երկրորդից երրորդ եռամսյակների ընթացքում: Սա առաջին անգամն է, երբ ինտերնետ հսկան հայտարարում է դեռահաս օգտագործողների այցելության հետ կապված խնդիրների մասին:

Ամերիկյան ընկերության համահիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը նշել է, որ ըստ իրենց վիճակագրության՝ այցելությունների նվազում է արձանագրվել հատկապես ԱՄՆ-ի դեռահասների շրջանում, բայց խնդիրն այնքան մեծ չէ, ինչպես ներկայացնում են շատ լրատվականներ՝ հիմնվելով սխալ թվերի վրա:

Facebook-ի ժամանակավոր անհաջողության հիմնական պատճառ հանդիսացող Snapchat-ի Էվան Սպեգելը հայտարարել է, որ բջջային հավելվածը սեպտեմբեր ամսին արձանագրել է ամեն օր 350 միլիոն “սնեփ” (նկարներ և տեսանյութեր) վերբեռնված օգտագործողների կողմից: Սա հավասար է օրական Facebook վերբեռնված նկարների թվին: Դեռահասները երբեմն նախընտրում են Facebook-ին պատկանող Instagram-ը Snapchat-ից: Նրանց համար Snapchat-ի հիմնական առավելությունը մեծ սոցցանցի նկատմամբ հրապարակայնության ավելի մեղմ քաղաքականությունն է:

Աղբյուր` Techcrunch

Բաժիններ: Սոցցանցեր