Facebook-ը կհետևի քո մկնիկի կուրսորին

Facebook-ը կհետևի քո մկնիկի կուրսորին

facebook cursorFacebook սոցցանցը սկսել է թեստավորել նոր տեխնոլոգիա, որն ավելի լայն հնարավորություններ է տալիս օգտագործողների մասին տվյալներ հավաքելու համար: Այս մասին հաղորդել է սոցցանցի վերլուծության բաժնի ղեկավար Քեն Ռադինը:

Եթե թեստավորումը հաջող անցնի, շուտով Facebook-ը կսկսի տվյալներ հավաքել այն մասին, թե , օրինակ, ինչ ուղղությամբ է շարժվում օգտագործողների մկնիկի կուրսորը և որ հատվածներում է այն ավելի երկար մնում: Այս մանրամասն ինֆորմացիան կարող  է օգտագործվել ավելի արդյունավետ գովազդային արշավներ կազմակերպելու համար:

Ներկա պահին Facebook-ն օգտագործողների մասին հավաքում է երկու տեսակի տվյալներ՝ ազգագրական (տարիք, սեռ, ազգություն, բնակավայր և այլն) և  վարքային (ընկերների քանակը, լայքերը և սոցցանցային այլ ակտիվություն):

Աղբյուրը՝ mashable.com