Одноклассники-ում նոր վիդեո նվագարկիչ է հայտնվել

Mail.ru Group-ի մաս կազմող սոցիալական ցանցը հայտարարել է տեսանյութերի նոր նվագարկչի թողարկման մասին:

odnoklassniki online videoplayer

Տեսանյութերի ծառայությունը ամենապահանջված ծառայություններից մեկն է ռուսական սոցցանցում: Շատ են տարածվում հատկապես մինչև 5 րոպե տևողությամբ հոլովակները: Բայց նոր ալիքների թողարկումից հետո, որոնք սերիալներ են վերբեռնում, երկար` մինչև 60 րոպեանոց հոլովակների դիտումների քանակները նույնպես աճել են:

Այսուհետ տեսանյութի հղումը կարելի է ստանալ դիտելիս: Իսկ դիտումից հետո օգտագործողին կառաջարկվի այլ նման թեմատիկայով տեսանյութերի շարք: Հավանած տեսանյութին “Класс” գնահատել հնարավոր կլինի թե՛ ժապավենում, թե՛ ամբողջ էկրանով ռեժիմում: Նոր նվագարկիչը նպատակ ունի նաև ավելի հարմարավետ դառնալ գովազդատուների համար, որոնք կկարողանան սկսել իրենց գովազդային արշավներին ըստ ալիքի թեմատիկայի: