Google-ը ներկայացրել է Nexus 5 սմարթֆոնը

Google ընկերությունը ներկայացրել է իր ֆլագմանական սմարթֆոնը՝ Nexus 5-ը, որը մինչ այսօր ներկայացված Nexus-ներից ամենաբարակն է ու ամենաարագը:

google nexus 5

Ընկերության պաշտոնական բլոգը գրում է, որ Nexus 5-ն ունի 5 դյույմանոց Full HD (1920×1600 կետ) թույլատրությամբ էկրան: Սմարթֆոնը ստեղծվել է LG ընկերության հետ համատեղ, չնայած որ Google-ը հանդիսանում է Motorola Mobility-ի սեփականատերը: Սմարթֆոնն ունի LTE-մոդուլ և համալրված է օպտիկական կայուն տեսախցիկով, որը թույլ է տալիս ավելի հստակ լուսանկարներ անել: Nexus 5-ն ապահովում է նաև  HDR+ ռեժիմ, որն ավտոմատ կերպով նկարում է մի քանի կադրեր և համադրում է դրանք, որպեսզի ստացվի առավելագույն որակի պատկեր:

Սմարթֆոնն ունի 2,26 ԳՀց հզորությամբ Snapdragon 800 պրոցեսոր: Սարքի հիմնական տեսախցիկը 8 մպ է, իսկ դիմայինը՝  1,3: Օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 16 կամ 32 ԳԲ:

Սմարթֆոնն աշխատում է  Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, որը շուտով հասանելի կդառնա նաև այլ սմարթֆոնների համար: Թե երբ Nexus 5-ը կհայտնվի հայկական շուկայում, հայտնի չէ, սակայն արտերկրում արդեն իսկ մեկնարկել  է սմարթֆոնի վաճառքը՝ 350 դոլարով:

Աղբյուրը՝ TechCrunch