PayPal-ը կաջակցի նորաստեղծ ընկերություններին Startup Blueprint ծրագրի շրջանակներում

PayPal վճարային համակարգը գործարկել է Startup Blueprint ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդ ընկերություննեըն անվճար կարող են օգտագործել PayPal-ը՝ վճարային գործարքներ իրականացնելու համար:

Ծրագրից կարող են օգտվել այն նորաստեղծ ընկերությունները, որոնք զբաղվում են ծրագրային ապահովման, բջջային հավելվածների կամ ինտերնետային ծառայությունների մշակմամբ և գործում են ոչ ավել, քան 5 տարի: Բացի այդ՝ մասնակցելու համար պետք է ունենալ տարեկան նվազագույնը 3 միլիոն դոլար եկամուտ:

Ընտրված ընկերություններն անվճար գործարքներ կկարողանան կատարել 18 ամիս շարունակ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքի արժեքը գերազանցում է 50 հազար դոլարը:

Ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելեք Paypal-BluePrint