Facebook-ը կդառնա «վիրտուալ» գերեզմանոց

Facebook-ը կդառնա «վիրտուալ» գերեզմանոց

facebook zoom2065թ. Facebook-ի մահացած օգտագործողները թվով կգերազանցեն կենդանի օգտագործողներին: Այսպիսի եզրակացության է եկել xkcd ծածկանունով կոմիքսների հայտնի հեղինակը:

Խնդիրը գոյություն ունի նաև հիմա. եթե մահացած օգտագործողի հարազատները չկարողանան փակել կամ ջնջել հանգուցյալի էջը, ապա այն ոչնչով չի տարբերվի կենդանի օգտագործողների պրոֆիլներից: Տվյալ պարագայում ամենազավեշտալին այն է, որ չարագործները կարող են կոտրել այդ էջն ու «այն աշխարհից» սպամ ուղարկել օգտագործողի ընկերներին:

Քանի որ սոցցանցերը վերջին մի քանի տարիների ընթացքում են մեծ տարածում գտել, «վիրտուալ» գերեզմանոցի վտանգ դեռևս չկա, սակայն 50 տարի անց մահացած և կենդանի օգտագործողների թիվը կհավասարվի:

Աղբյուրը՝ rg.ru