Հայտնի են դարձել Moto G-ի տեխնիկական պարամետրերը

Հայտնի են դարձել Moto G-ի տեխնիկական պարամետրերը

Motorola-ի նոր Moto G սմարթֆոնի մասին մանրամասն տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել: Մեկ շաբաթ առաջ ընկերության կայքում հայտնվեց Moto G-ն կարճ ներկայացնող էջ, որն արագ հեռացվեց: Սակայն GSM Arena լրատվական կայքի աղբյուրներին հաջողվել է ձեռք բերել սմարթֆոնը ներկայացնող պրոմո-նկար, որում բավական մանրամասն բնութագրվում է Motorola-ի վերջին արտադրանքը:

moto g

Ըստ վերոհիշյալ նկարի, նոր սմարթֆոնը կունենա 4.5 դյույմանոց (1280x720p.) HD էկրան և 1.2 ԳՀց հաճախությամբ Qualcomm պրոցեսոր: Moto G-ն կթողարկվի Android 4.3 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնը ստացել է 5 Մպ հիմնական և 1.3 Մպ դիմային տեսախցիկներ, ինչպես նաև կապի միջոցներ՝ Bluetooth 4.0, Wi-Fi, HSPA+, Quad Band: Moto G-ն կվաճառվի 134.95 ֆունտ-ստերլինգով, որը համարժեք է 215 ամերիկյան դոլարի:

Աղբյուր` The Verge