2014-ին Samsung-ը կթողարկի կրկնակի հստակությամբ էկրանով սմարթֆոններ

2014-ին Samsung-ը կթողարկի կրկնակի հստակությամբ էկրանով սմարթֆոններ

Samsung-EventAnalyst Day միջոցառմանը հայտնի է դարձել, որ Samsung ընկերությունը հաջորդ տարվա ընթացքում կթողարկի 560ppi AMOLED էկրանով հեռախոսներ, որոնք կունենան 1440 պիկսել թույլատրություն և  5.2 դյույմ անկյունագիծ: Գրեթե նույն տեխնիկական տվյալները, ինչ LG G2 սմարթֆոնի դեպքում, սակայն 78 պիքսել ավելի:

Իսկ 2015-ին սպասվում է, որ ընկերության նոր մոդելները կունենան  4K կամ Ultra HD թույլատրություն (3840 x 2160պ):

Ընկերությունը նաև պատրաստվում է 2014-ին թողարկել 16 մպ տեսախցիկներով սմարթֆոններ, ինչպես նաև նախագծել սեփական 64 բիտանոց պրոցեսորներ, Apple-ի պես:

Հիշեցնենք, որ 2013-ի ընթացքում Samsung-ն իրացրել է 100 միլիոն Galaxy S և Note գաջեթներ:

Աղբյուրը՝ theverge.com