«ВКонтакте»-ն գործարկել է գովազդային բորսա

vkontakte adsВКонтакте սոցցանցը գործարկել է գովազդային բորսա, որը թույլ կտա ռեսուրսի խոշոր հանրույթներում տեղադրել վճարովի հայտարարություններ: Հաղորդում է սոցցանցի մամուլի ծառայությունը:

«Վերջապես խոշոր գովազդատուները կունենան գովազդելու արդյունավետ տարբերակ»,-նշել է Vkontakte-ի մամուլի քարտուղար Լոբուշկինը: Նրա խոսքով՝ գովազդային գրառումների համար անհրաժեշտ է սոցցանցի գովազդի էջում ստեղծել անձնական «էջ» և լիցքավորել հաշիվը բանկային քարտերի, վճարային տերմինալների ու համակարգերի միջոցով:

Մինչև տարեվերջ բորսան հասանելի կլինի բոլոր հանրույթների համար՝ անկախ դրանց անդամների թվից:

Աղբյուրը՝ digit.ru