«Одноклассники» սոցցանցը փոխել է իր Android-հավելվածի ինտերֆեյսը

odnoklassnikiMail.Ru Group ընկերությունը հայտարարել է «Одноклассники» սոցցանցի Android-հավելվածում ինտերֆեյսի փոփոխությունների մասին: Մասնավորապես հավելվածում ավելացվել է մենյու, որտեղ կարելի է գտնել սոցցանցի բոլոր բաժինները: Այստեղ է գտնվում նաև երաժշտական նոր մինի-նվագարկիչը, որտեղից կարելի է ընտրել երաժշտությունը:

Հավելվածում ավելացված է նաև լրահոսի հղումը, որտեղ ցուցադրված են ընկերների բոլոր գրառումները: Բացի այդ՝ փոխվել է նաև նկարների բաժնի դիզայնը:

«Одноклассники»-ն ռուսական ամենահայտնի սոցցանցն է,  LiveInternet-ի տվյալներով՝ կայքի օրական այցելուների քանակն անցնում է 40 միլիոնը:

Աղբյուրը՝ digit.ru