Apple-ը ցանկանում է կառավարել ձեր տունը

Эппл, лого, яблокоՊատկերացրեք, վերադառնում եք տուն, ջերմաստիճանը բարձրանում է, լույսերը վառվում են, իսկ միկրոալիքային վառարանը ինքնուրույն սկսում է տաքացնել ճաշի համար պատրաստված ուտեստը: Ձեզանից չի պահանջվում անգամ շարժել ձեռքի մեկ մատ, որովհետև ձեր iPhone-ի GPS-ը հաղորդել է, որ դուք արդեն տանն եք: Սա առայժմ միայն գիտաֆանտաստիկա է, սակայն կարող է իրականություն դառնալ Apple ընկերության շնորհիվ, որը երեկ հրապարակեց նոր արտոնագրված նախագիծ: Արտոնագիրը կոչվում է. «անլար կապի միջոցներ ապահովող սարքավորման դիրքի որոշման համակարգ և մեթոդներ այլ սարքավորումների գործողությունների  կառավարման համար՝ ըստ տեղանքի»:

Ի՞նչ տիպի գործողություններ կկարողանա կառավարել ձեր iOS սարքավորումը. «Լուսային համակարգեր, անվտագության համակարգեր, ավտոտնակի դարպասների բացում-փակում, երաժշտական համակարգեր, ջերմաստիճանային փոփոխություններ, խոհանոցային հավելվածներ», – նշված է ընկերության հրապարակման մեջ: Նախագծի մեջ դեռևս մութ կողմեր կան: Ոչ բոլորը կհամաձայնվեն գնել նոր wi-fi-ով աշխատող լվացքի մեքենա կամ սառնարան: Ամերիկյան ընկերությունը պետք է այլ ճանապարհներ գտնի սարքավորումները կապելու համար: Մի գուցե դա կլինի Bluetooth-ի, USB ընդունիչի, կամ հավելյալ սարքավորման արտադրանքի միջոցով, որը կկարողանա ինֆորմացիա հաղորդել և ստանալ ինտերնետի միջոցով: Գիտական ֆանտաստիկայում հայտնի խելացի տունը շուտով կարող է իրականություն դառնալ:

Աղբյուր՝ mashable.com