Call of Duty-ն վերադառնում է

COD-Ghosts-Good-BoyՀայտնի զինվորական համակարգչային խաղի վերջին տարբերակի՝ Ghosts-ի (Ուրվականների) հիմքում ընտանեկան սցենար է ընկած: Երկու եղբայր միասին ծառայում են հատուկ նշանակության զորքերում իրենց հոր ենթակայության տակ:

Այսօր Call of Duty-ն ստացավ համակարգիչների, Playstation 3-ի, Xbox 360-ի, Wii U-ի համար նախատեսված խաղի նոր գլոբալ և ավելի հետաքրքիր սյուժե՝ Օսկարի մրցանակակիր, «Տրաֆիկ» ֆիլմի սցենարիստ Ստեֆան Գեղենի շնորհիվ: Ըստ մոտ ապագայի մասին պատմող պոստ-ապոկալիպտիկական պատմության, ԱՄՆ-ն գտնվում է խոշոր հարձակման վտանգի տակ և վերը նշված ընտանիքի ներկայացուցիչները ներկայացնում են նոր կործանարար գաղտնի զենք:

Նոր Call of Duty-ն ստացել է նաև հայտնի բազմամարդ օնլայն խաղային ռեժիմի նոր տարբերակ: Այս տարվա մոդելը բարելավել է իր հերոսների ընտրման սխեման 20 հազար նոր կոմբինացիաներով: Առաջին անգամ դուք կարող եք ստեղծել կին զինվոր, ինչպես նաև դուք կարող եք գեներացնել վիրտուալ հակառակորդներ և մրցել նրանց հետ՝ դրանով լավացնել ձեր օնլայն խաղի հմտությունները:

Թողարկվել է նաև հատուկ Call of Duty հավելված Android, iOS և Windows 8 սարքավորումների համար, որտեղ օգտագործողները կարող են խմբագրել իրենց կերպարներին և հետևել խաղի վիճակագրությանը: Խաղի վերջին չորս տարբերակները անսպասելիորեն մեծ վաճառքներ են արձանագրել՝ ընդհանուր առմամբ մեկ միլիարդ դոլարի. ամեն տարբերակից վաճառվել է մոտ քսան միլիոն օրինակ:

Աղբյուր՝ usatoday.com