Նախագծողները կկարողանան նախագծել Google Glass հավելվածներ

Նախագծողները կկարողանան նախագծել Google Glass հավելվածներ

gdk-hackathonԻնտերնետ հսկայի խելացի ակնոցի համար հավելվածներ պատրաստել փորձող անկախ ծրագրավորողները առայժմ սահմանափակված են և չեն կարող լիարժեք աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Սակայն նոյեմբերի 19-ին սպասվող բաց, երկօրյա հաքաթոնի ժամանակ ընկերությունը հավելվածների նախագծողներին կներկայացնի իր Mirror API-ն:

Google-ը հաքաթոնի հրավերում նշում է, որ ծրագրավորողների խմբերը Սան-Ֆրանցիսկոյում կայանալիք միջոցառման ժամանակ հնարավորություն կունենան փորձարկել Glassware Development Kit գործիքը: Մինչ Google Glass-ի համար հավելվածներ պատրաստող նոր գործիքի և Mirror API-ի թողարկումը՝ նախագծողները կարող էին պրակտիկա ստանալ ավանդական Android SDK-ի միջոցով:

Նոյեմբերի 19-ից հետո կընդլայնվի խելացի ակնոցների համար հավելվածներ ստեղծողների շարքերը: Երկու շաբաթից հավելվածների պատրաստման նոր բաց հարթակը հասանելի կլինի ընկերության առցանց խանութում:

 Աղբյուր՝ engadget.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր
Թեգեր: Google, Google Glass