Օգտագործողների կողմից սիրված երեք նոր iOS 7 հավելվածներ

Օգտագործողների կողմից սիրված երեք նոր iOS 7 հավելվածներ

itunes_app_storeReddit սոցիալական ցանցում կա պարբերաբար թարմացվող մի թեմա, որտեղ iPhone կամ iPad օգտագործողները կիսվում են իրենց սիրելի հավելվածներով, քննարկում դրանք, որոշում լավագույնները: Apple-ի reddit ֆորումում ավելի քան 170.000 մարդ է գրանցված, որոնք քվեարկում են հավելվածների համար: Վերջին երկու հարցումներում հաղթող հավելվածների մեջ կան երեք նոր հավելված, որոնք ձեզ կներկայացնենք այս հոդվածում:

Duolingo: սովորիր նոր լեզուներ

Հասցե` Duolingo.com

Արժեք` անվճար

Հավելվածը նախատեսված է նոր լեզուներ սովորելու համար: Սոցցանցում օգտագործողներից մեկը նշում է, որ Duolingo-ն հիանալի տարբերակ է iOS սարքավորման միջոցով երրրորդ կամ չորրորդ լեզու սովորելու համար:

Letterpress: խաղա բառերի հետ

Հասցե` Letterpress

Արժեք`անվճար սահմանափակ հնարավորություններով, լիարժեք՝ 1.99 դոլար

Պարզ բառային ստրատեգիա: Հավելվածին վարկանիշ տվող օգտագործողը խորհուրդ է տալիս ծախսել երկու դոլար և վայելել բառախաղը իր ամբողջ հմայքով:

Dark Sky: հետևիր եղանակի տեսությանը

Հասցե`Dark Sky

Արժեք` 3.99 դոլար

Եղանակի տեսության հետ արագ և հստակ ծանոթացման համար նախատեսված հավելված: Dark Sky-ի օգտագործողներից մեկը պատմում է, որ մի անգամ բեյսբոլ խաղի ժամանակ նա մարզադաշտում` ստուգելով հավելվածը բարձրաձայն հայտնել է, որ 17 րոպեի անձրև կտեղա, բոլորը ծիծաղել են, իսկ հանդիսատեսներից մեկը ֆիքսել է ժամանակը, որից 16 րոպե 45 վարկյան հետո հորդառատ անձրև է սկսել:

Աղբյուր՝ sfgate.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր