CiccaresDesign ստուդիան նախագծել է iPhone Air-ի կոնցեպտը

CiccaresDesign ստուդիան նախագծել է iPhone Air-ի կոնցեպտը

iphone air 2

CiccaresDesign իտալական ստուդիան մշակել է  iPhone Air-ի կոնցեպտը, որը հնարավոր է գա փոխարինելու  iPhone 5S-ին: Կոնցեպտի ոգեշնչման աղբյուր է դարձել բարակ ու թեթև iPad Air պլանշետը:

Ըստ կոնցեպտի՝ iPhone Air-ը կունենա ավելի կլորացվածետնամաս, իսկ սմարթֆոնի բարձրախոսն ու միկրոֆոնը տեղադրված կլինեն հեռախոսի ներքևի հատվածում: iPhone Air-ում մատնահետքի սքաները տեղադրված կլինի «Home» կոճակի տեղում:

Ավելի թեթև ու բարակ iPhone-ի էկրանի չափսը չի նշվում, սակայն սպասվում է, որ հաջորդ սերնդի iPhone-ը կունենա 4,5 – 5 դյույմանոց էկրան:

Աղբյուրը՝ yablochno.com