Panasonic-ը սկսում է 20 դյույմանոց էկրանով պլանշետի վաճառքները

Panasonic-ը սկսում է 20 դյույմանոց էկրանով պլանշետի վաճառքները

Panasonic ToughpadՃապոնական ընկերությունը ներկայացրել է իր Toughpad UT-MB5-ը դեռևս անցած տարի, սակայն սարքի վաճառքը Ճապոնիայից դուրս՝ ԱՄՆ-ում և այլ երկրներում սկսվում է միայն գալիք 2014թ. հունվարից: Հսկա պլանշետը ԱՄՆ-ում կարժենա 5.999 դոլար:

Toughpad-ը աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով, ունի 8 Մբ օպերատիվ հիշողություն և 256 Գբ արտաքին հիշողություն, Intel Core i5 պրոցեսոր և  վերջապես՝ բարձրորակ 3840×2560 պիքսել հարաբերությամբ LCD էկրան: Մարտկոցն առանց լիցքավորման կարող է դիմանալ երկու ժամ: Բարձր արտադրողականությամբ թանկարժեք սարքավորումը հավանաբար պահանջարկ կունենա տեսանյութերի արտադրությամբ, ճարտարապետությամբ, դիզայնով զբաղվող բարձր վարձատրվող մասնագետների շրջանակում:

Toughpad 4K UT-MB5-ի տեխնիկական պարամետրերը՝

  • 20 դյույմ IPS Alpha LCD էկրան 3840×2560 պիքսել հստակությամբ

  • Վերջին սերնդի Intel պրոցեսոր՝ Intel® Core™ i5-3437U vPro™՝ NVIDIA® GeForce® 745M GPU գրաֆիկական քարտով

  • Windows 8.1 ՕՀ

  • Հիշողություն՝ 256GB SSD, 8 GB RAM և 2GB VRAM

  • Կապ՝ Intel® Centrino® Advanced-N 6235 Wi-Fi 802.11 a/b/g/n, Bluetooth® v4.0 (առաջին կարգի), USB 3.0, SDXC քարտի բնիկ

  • 1280 x 720 պիքսելանոց դիմային տեսախցիկ

  • Մարտկոց՝ MobileMark® 2007 երկու ժամ դիմացկունությամբ

  • Քաշը՝ 2.4 կիլոգրամ

Աղբյուր՝ engadget.com